211652_close_icon

Հայտնի են Ալոնսոյի՝ «Ռեալից» հեռանալու պատճառները

views-count2059 դիտում article-date 23:59 13-01-2026
 Իսպանացի Խաբի Ալոնսոն անձամբ է որոշել լքել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Պեպե Ալվարեսը։

Մարզչի հեռանալու մասին պաշտոնապես հայտնել էր «Ռեալի» մամուլի ծառայությունը։ Կիրակի՝ հունվարի 11-ին, մադրիդցիները Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում 2:3 հաշվով զիջել էին «Բարսելոնային»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալոնսոն հեռանալու որոշում է կայացրել, քանի որ հյուծվել էր հանդերձարանում տիրող էգոիզմից և հարգանքի մշտական ​​բացակայությունից, ինչն ավելի էր սրվել այս շաբաթվա ընթացքում։ Որպես երկրորդ պատճառ նշվում է վերջին ամիսներին ակումբի ղեկավարության կողմից աջակցության պակասը։

Ալոնսոն «Ռեալը» գլխավորում էր 2025 թվականի ամառվանից։ Մադրիդցիների մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ բաժանումը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել թիմի նախկին խաղացող՝ Ալվարո Արբելոան։

Նմանատիպ նյութեր