211652_close_icon
views-count1816 դիտում article-date 21:44 12-11-2014

«Բավարիա»-ում Խաբի Ալոնսոյի նորամուտը խելագարություն էր. Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի կարծիքով «Բավարիա»-ի կազմում Խաբի Ալոնսոյի նորամուտը բավականին բարդ է եղել: Հիշեցնենք, որ Ալոնսոն գերմանական թիմի կազմը համալրեց ընթացիկ մրցաշրջանից առաջ: Մինչ այժմ 32-ամյա իսպանացին իր նոր թիմի կազմում անցկացրել է 17 խաղ և խփել է 1 գոլ: «Խաբի Ալոնսոն խաղադաշտում կարծես մարզիչ լինի: Խաղացողների մեծամասնությունը նրա կարծիքն են հաշվի առնում: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է: Այն, որ նա «Բավարիա» տեղափոխվելուց 48 ժամ հետո իր նորամուտը նշեց մյունխենյան թիմի կազմում՝ դա խելագարություն է: Իսպանիան պետք է հպարտանա նրանով»,-ասել է Դել Բոսկեն:

Նմանատիպ նյութեր