211652_close_icon

Վինիսիուսը «Ռեալից» հեռանալու մտադրություն չունի

views-count886 դիտում article-date 19:30 10-01-2026
 Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն ակումբից հեռանալու մտադրություն չունի եւ չի բանակցել Լոնդոնի «Չելսիի» հետ, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Անգլիական ակումբը պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 160 միլիոն եվրո։

Վինիսիուսը, սակայն, չի էլ շտապում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ, որն այս մրցաշրջանում մի քանի առաջարկ է արել նրան։

Վինիսիուսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից և ակումբի հետ դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր։

Նմանատիպ նյութեր