Ռոնալդուն «Ռեալից» հեռանալու մասին թիմակիցներին հայտնել է ՉԼ-ի եզրափակչից առաջ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի եզրափակչից դեռ մի քանի շաբաթ առաջ թիմակիցներին հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ ակումբից: Պորտուգալացին իր որոշումը հիմնավորել է նրանով, որ իր համար իրավիճակը ակումբում բարդացել է:
Չնայած դրան, «Ռեալի» խաղացողների համար անակնկալ էր, որ 33-ամյա հարձակվողը այդ մասին որոշեց հրապարակավ հայտարարել ՉԼ-ում «Լիվերպուլի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/27/1097006/]խաղից[/url] (3:1) անմիջապես հետո:
Մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսը խաղից հետո Ռոնալդուին նույնիսկ նկատողություն արեց այդ հայտարարության համար:
«Ռեալի» ղեկավարությունը նույնպես դժգոհ մնաց Ռոնալդուի քայլից, թեպետ որևէ կերպ չարձագանքեց դրան:
Ավելի վաղ նշվել էր, որ Ռոնալդուին չի բավարարել նոր պայմանագրի վերաբերյալ «Ռեալի» նոր առաջարկը: Նա նաև դժգոհ է մնացել Նեյմարի հանդեպ հետաքրքրության համար: