211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են «Mercedes»-ը, «Jeep»-ը, «Nissan»-ն ու «Ford»-ը. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count25122 դիտում article-date 09:25 08-01-2026
Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 75 շենքի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Գ.-ի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Արման Բ.-ի վարած «Jeep» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սամվել Պ.-ի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Արամյանն ու Կարեն Սարգսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր