34509 դիտում
13:10 21-12-2022
Խոշոր ավտովթար Երևանում․ Կոմիտասի պողոտայում բախվել են Mercedes E321-ն ու Hyundai Sonata-ն․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai Sonata և Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Հայկ Մատինյանի վարած Mercedes E321 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրեկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմենակ Խաչատրյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Ժամանել են նաև ապահովագական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+