211652_close_icon

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականների հետքերով. Շիրակի մարզում պարեկներն ու ճանշինականները ձնաբքի պայմաններում բացում են հեռավոր գյուղերը մարզի հետ կապող ճանապարհները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count64809 դիտում article-date 16:11 04-01-2026
Վերջին օրերին հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով շատ ճանապարհներ դարձել էին անանցանելի, որոշ ճանապարհների էլ մերկասառույց էր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով  ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հսկողությամբ ուժեղացված ծառայությունը շարունակում են ինչպես ՊԾ Երևան քաղաքի գնդում, այնպես էլ մարզերի գումարտակներում։

Ա. Խուդինյանը մարզային գումարտակների հրամանատարներին փոխանցել է, որ պետք է չսահմանափակվեն միայն մարզկենտրոններում ծառայության կատարելով, այլ նաև պարեկների շունչը պետք է զգացվի անգամ ծայրամասային գյուղերում, որտեղ որ ճանապարհը նույնիսկ անանցանելի լինի։  Ու նման ճանապարհներ հայտնաբերելու դեպքում պարեկները պետք է այդ մասին տեղեկացնեն ճանապարհն սպասարկող ընկերություններին։

Իսկ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը խիստ հանձնարարականներ է տվել ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատասխանատուներին, ովքեր 3 ժամը մեկ պետք է մարզային ճանապարհների վիճակի մասին անձամբ զեկուցեն ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի  տնօրենին, ով էլ տեղեկությունը պետք է փոխանցի նախարարին։

Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 4-ին, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության և Գյումրիի, Ամասիայի, Աշոցքի, Արթիկի, Անիի, Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատների հետ, մերկասառույց ճանապարհներից ու ձնաբքերից դուրս են բերել 60-ից ավելի տրանսպորտային միջոցներ։

Ուրախալի էր, որ դրա արդյունքում քաղաքացիների ցրտահարման դեպքեր տեղի չեն ունեցել։

Գերլարված են աշխատում նաև Աշոցքի և Ամասիայի ճանշինները, իսկ ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լ. Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարութ Ղազարյանի , դասակի հրամանատար Արես Պողոսյանի, ավագ պարեկ Գագիկ Եղիազարյանի, կրտսեր պարեկ Խաչատուր Հայրապետյանի գլխավորությամբ Աշոցքի և Ամասիայի վարչական շրջաններում, ինչպես նաև Կապս, Արեգնադեմ գյուղերի մերկասառույց  ճանապարհահատվածներից  դուրս են բերել մոտ 10-ից ավելի ավտոմեքենաներ և օգնություն ցուցաբերել մոտ 20 քաղաքացու։

Այս պահին Գյումրի-Ամասիա և Արեգնադեմ գյուղամիջյան ճանապարհին հատուկ տեխնիկաներով աշխատում են ճանապարհն սպասարկող ճանշինականները, ինչի շնորհիվ այդ հատվածներում երթևեկությունը գործում է անխափան։

Պարեկները նաև ստուգում են ավտոմեքենաների անվադողերը և շատ լավ է, որ ստուգված ավտոմեքենաների անվադողերը ձմեռային են

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր