211652_close_icon
views-count1738 դիտում article-date 12:41 15-04-2026

Վերջապես ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի միջամտությունը տվեց իր արդյունքը. «Շանգրի-Լա»-ից դեպի «Արծվի թևեր» տեղադրվում են պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ. ցանկալի է նաև կառուցվի վերգետնյա անցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջամտության արդյունքում վերջապես սկսվեց Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ «Շանգրի-Լա» խաղատնից դեպի «Արծվի արձան» տանող բաժանարար հատվածում երկաթե պաշտպանիչ արգելապատնեշների տեղադրումը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում մոտ 2 կիլոմետր երկարությամբ բաժանարար գոտում «Բռամսլեռ» ՍՊԸ-ի կողմից արդեն սկսվել են աշխատանքները։

Այդ հատվածում դեռ սովետական տարիներից բացակայել են պաշտպանիչ երկաթե արգելապատնեշները, ինչի պատճառով էլ որոշ «վայ» վարորդներ չթույլատրելի հատվածներով շրջադարձեր էին կատարում՝ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար, ու տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, ցավոք նաև ողբերգական։

Ամեն նմանատիպ դեպքից հետո պատասխանատուները խոստանում էին, որ երկաթե արգելապատնեշները կտեղադրվեն, բայց այդ ամենը մնում էին որպես դատարկ խոստումներ։

Գովելի է, որ վերջապես սայլը տեղից շարժվեց, առաջին հերթին՝ շնորհիվ ՆԳ նախարար Ա. Սարգսյանի և ՏԿԵ նախարար Դ. Խուդաթյանի։

Տեղադրման գործում մեծ ավանդ ու մասնագիտական խորհրդատվություն են ցուցաբերել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, նախկին ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ու Ճանապարհային երթևեկության կարգավորման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կոնստանտին Կոստանյանը, ովքեր միայն վերջին 10 օրերի ընթացքում 7 անգամ այցելել են նշված ճանապարհահատված, հերթական ուսումնասիրություններն են իրականացրել ու այն ներկայացրել ՆԳ նախարար Ա. Սարգսյանին, ինչից հետո որոշվել է, որ պետք է շատ շտապ հարցը կարգավորվի, ինչն արդեն արվում է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածում բազմաթիվ սեփական տներ կան ու աշխատող օբյեկտներ ու մարդիկ չեն կարողանում որպես հետիոտներ անվտանգ անցնել այդ ճանապարհով, ինչի համար էլ խնդրում են կառավարությանը՝ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այդ հատվածում կառուցվի վերգետնյա անցում, ինչը կնվազեցնի մահվան ելքով վրաերթերը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր