211652_close_icon

Զելենսկի-Թրամփ հանդիպումը հետաձգվել է երկու ժամով. Սպիտակ տուն

views-count1249 դիտում article-date 10:19 28-12-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև Ֆլորիդայում կայանալիք հանդիպումը երկու ժամով հետաձգվել է, հայտարարել է Սպիտակ տունը։

«Թարմացված ժամանակացույց՝ ժամը 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 21:00-ին), որպեսզի նախագահը մասնակցի Ուկրաինայի նախագահի հետ երկկողմ հանդիպմանը»,- հայտարարել է վարչակազմը։

Բանակցությունները նախապես նախատեսված էին ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին): Միջոցառումը տեղի կունենա Պալմ Բիչում, որտեղ գտնվում են Թրամփի գոլֆի ակումբը և կալվածքը:

 

Նմանատիպ նյութեր