Վլադիմիր Զելենսկին շուտով կայցելի Սպիտակ տուն. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին շուտով կայցելի Սպիտակ տուն, հաղորդում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/6749998]tass.ru[/url]-ն:
«Նա կհրավիրվի Սպիտակ տուն: Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ հանդիպմանը: Նա արդեն հրավիրվել է Սպիտակ տուն, և նա ցանկանում է գալ:
Եվ ես կարծում եմ, որ նա կգա»,- հայտարարել է Թրամփը:
«Նա [Զելենսկին] շատ խելամիտ տղա է … Կարծում եմ, որ նա կժամանի [ԱՄՆ մայրաքաղաք] շատ շուտով»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Միևնույն ժամանակ, նա նաև վստահություն է հայտնել, որ Զելենսկին իսկապես մտադիր է միջոցներ ձեռնարկել Դոնբասում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաև Ռուսաստանի հետ համաձայնության գալ այդ հարցի շուրջ: «Կարծում եմ, նա գործարք կկնքի նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը: