Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի բնակիչ 59-ամյա Արմեն Ա․-ի վարած թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արտակ Գ․-ի վարած «Mustang» մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Volkswagen» մանիշի և ՌԴ քաղաքացի 55-ամյա Արսեն Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի մեջ հայտնված վարորդները, քաղաքացիները ու ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկութունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորութամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։