Փաշինյանը չի դառնում դոլարային միլիոնատեր, որ վաղն էլ վախենա ապօրինի գույքի բռնագանձումից. ՔՊ-ական պատգամավոր
Ե՛վ զենք ենք առնում, և՛ ասֆալտ ենք սարքում, և՛ դպրոց և մանկապարտեզ ենք կառուցում, և՛ բուժհաստատություն: Այդ գումարները ոչ միայն վարկային համաձայնագրերով է գեներացվում, այլև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն չթալանելով, չմսխելով է գեներացվում: Այս մասին Ազգային Ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
«Այդ գումարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ պատգամավորի դղյակ չի դառնում, նախարարի դղյակ չի դառնում, կուսակցության ղեկավար, վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը չի դառնում դոլարային միլիոնատեր, որ վաղն էլ վախենա ապօրինի գույքի բռնագանձումից»,-նշել է նա։
Նա հավելել է, որ այո՛, 8 միլիարդ վարկ են վերցրել, և՛ զենք են գնել, և՛ դպրոց են կառուցել, նաև պետության գեներացված գումարներից: Գրիգորյանի խոսքով, գումար չի գողացվել, դրանով են կարողացել գնել, կառուցել և շարունակելու են: