682 դիտում
14:13 20-09-2024
Հայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից, նա պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից. Զախարովա
Հայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից, նա պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ՀՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը:
«Սա անհեթեթ է՝ հաշվի առնելով, որ մենք այնտեղ մատակարարում ենք պարեն, առևտուր ենք անում, շարունակում ենք մնալ ամենամտերիմ դաշնակիցը: Նրանք պետք է վախենան Արևմուտքից և նրա արբանյակներից, որոնք վաղուց մասնագիտացել են գունավոր հեղափոխությունների հրահրման ոլորտում: Արևմուտքը հեշտությամբ դավաճանում է նրանց, ում երեկ համարում էր համախոհներ: Որպես օրինակ՝ տեսեք՝ Արևմուտքն ինչ արեց Վրաստանի հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ «հենց որ երկիրը սկսում է տեր կանգնել իր ազգային շահերին, Արևմուտքի դեմքից անմիջապես ընկնում է գառան դիմակն ու բոլորը տեսնում են գայլի մռութը»:

Նմանատիպ նյութեր
1119 դիտում
15:02 24-09-2014
Չինաստանը ՀՀ ԱԻՆ-ին տիեզերական արբանյակներից տվյալներ կտրամադրի
1135 դիտում
10:13 20-07-2024
Որևէ պետություն չի բողոքել հայկական արբանյակներից․ԲՏԱ նախարարություն
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»