Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Mitsubishi Montero»-ն բախվել է բետոնե քարերին ու կողաշրջվել. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկներն ու Արագածոտնի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Արտաշ Հ.-ն իր վարած «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհի բետոնե եզրաքարերին և կողաշրված հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սիրանուշ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հեթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը ամուսիններ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։