40760 դիտում
11:20 02-01-2020
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. բախվել են Երևան-Թբիլիսի մարդատար գնացքն ու Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան. վերջինս, գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 1-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Զարթոնք գյուղի վարչական տարածքում բախվել են Հայաստան-Վրաստան էլեկտրագնացքն ու Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Սպարտակ Հայրապետյանի վարած Mercedes C180 մակնիշի 75 RQ 075 համարանիշի ավտոմեքանան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գաղաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվ են գործել նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին ու նրա ուղևորին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, վարորդի կինն է, սակայն վերջիններս հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վթարից չեն տուժել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արման Հովհաննիսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մարդատար գնացքի ուղևորները նույնպես չեն տուժել։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)