211652_close_icon
views-count2218 դիտում article-date 20:45 25-11-2025

15-ամյա հայ բռնցքամարտիկը պարգև է ստացել Վոլոդիմիր Զելենսկիից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինահայ բռնցքամարտիկ Մարկ Ավետիքյանին պարգևատրել է «Ուկրաինայի ապագա» մեդալով։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան:

2025 թվականի հունիսին 15-ամյա բռնցքամարտիկը փրկել էր ընկերոջը` Բիլգորոդ-Դնեստրովսկիի վրա ռուսական օդային հարվածի ժամանակ։ Պայթյունի հետևանքով Ավետիքյանը վնասվածք էր ստացել, բայց փրկել էր ընկերոջը:

Ավետիքյանն Ուկրաինայի պատանեկան առաջնության չեմպիոն է:

Նմանատիպ նյութեր