211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Նորատուսում հրդեհ է բռնկվել կուտակված խոտի հակերում․ օպերատիվ են գործել հրշեջ փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1987 դիտում article-date 20:38 24-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային  կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի Իշխան Ավետիսյան փողոցի 13 հասցեում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են  ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովիկ Հակոբյանը և Ռուբեն Գաբրիելյանը։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են 400 հատ խոտի հակերում առաջացած կրակի տարածումը, ապա մարել են։ 

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր