211652_close_icon

Հրդեհ՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Ճամբարակ գյուղում. բնակչի տան բակում կուտակված խոտի դեզի կրակի դեմ պայքարել են գյուղացիներն ու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1828 դիտում article-date 12:37 12-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Ճամբարակ բնակավայրում խոտի դեզ է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նաիրի Հակոբյանն ու Նարեկ Ներսիսյանը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Ճամբարակ բնակավայրի Ա. Խաչատրյան փողոցի 3/1 տան բակում կուտակված խոտի դեզում: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել, ոստիկանության Ճամբարակի բաժնում պարզվում է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր