211652_close_icon

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներին Բաքվում ընդունել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը

views-count571 դիտում article-date 11:18 23-11-2025
Բաքվում գտնվող հայաստանցի քաղհասարակության հինգ ներկայացուցիչներին ընդունել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:

Զրույցը Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր խաղաղության օրակարգը ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին է եղել, հայտնում են ադրբեջանական աղբյուրները:

Ադրբեջանի և Հայաստանի փորձագետները իրենց «կլոր սեղանի» ընթացքում քննարկել են խաղաղության գործընթացի դինամիկան, քաղհասարակության դերը երկխոսության խթանման գործում և ապագայում իրականացվելիք համատեղ նախագծերը: Այլ մանրամասներ չկան:


 

Նմանատիպ նյութեր