211652_close_icon

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը․ «Մեր ձևով»-ի խոսնակ

views-count1384 դիտում article-date 22:28 06-12-2025
Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հեղինակավոր քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու  Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

««Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հեղինակավոր քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու  Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Միլիոնավոր դիտումներ ունեցած հարցազրույցում, հիշեցնեմ, Նարեկ Կարապետյանը խոսում է  Հայոց Ցեղասպանության, Հայ Առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի,
«Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ,  ազգային բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման ու Արցախյան հիմնախնդրի մասին։

Ուշադրության արժանի համընկնում է, անշուշտ»։
 

Նմանատիպ նյութեր