211652_close_icon

Իսպանիայի հյուսիսում արկտիկական ցուրտ ալիքը ձյան առատ տեղումների պատճառ է դարձել

views-count904 դիտում article-date 17:03 22-11-2025
Հյուսիսային Իսպանիայում արկտիկական օդային զանգվածի կողմից բերված առատ ձյունը խաթարել է երթևեկությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Արկտիկական օդային զանգվածի պատճառով ձնառատ տեղումներ են գրանցվել մի քանի նահանգներում, ինչը ստիպել է տեղական իշխանություններին ակտիվացնել արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքը։ Տեղումներից հետո ճանապարհներին խնդիրներ են առաջացել, սակայն ձյուն մաքրող տեխնիկան անընդհատ աշխատել է։

Աստուրիայում, Կանտաբրիայում և Լեոնի ու Բուրգոսի որոշ հատվածներում հայտարարվել է նարնջագույն եղանակային նախազգուշացում։ Պիրենեյան թերակղզում ջերմաստիճանը նվազել է մինչև -14 աստիճան, տեղացել է մինչև 45 սմ ձյուն։

Նմանատիպ նյութեր