92660 դիտում
11:28 17-11-2016
Նոյեմբերի 21-ից հանրապետության տարածք Սիբիրից կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան
Այսօր հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո դուրս կգա մեր երկրի սահմաններից և տեղումները ամենուրեք կդադարեն: Նոյեմբերի 18-19-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյմեբերի 20-ին, 21-ին, 22-ին թույլ ձյուն կտեղա Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, մյուս մարզերում կնկատվի փոփոխական ամպամածություն:
Սկսած նոյեմբերի 21-ից մինչև 23-ը մեր երկիր արևմտյան Սիբիրից կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 4-5, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 6-8 աստիճանով։
Ամենացուրտը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կհասնի -10…-15, Լոռիում -10…-14, Տավուշում -5…-10, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում -4…-6, Սյունիքում և Արցախում -4…-8: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
38209 դիտում
10:19 16-06-2016
Այսօր հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան
54123 դիտում
11:52 20-02-2017
Մոտենում է երկար սպասված գարունը. փետրվարի 24-ից Եգիպտոսից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. Գ. Սուրենյան
Այս բաժնից
664 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին