211652_close_icon

Փաշինյանն ուզում է ասել՝ քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը․ իրավապաշտպան

views-count829 դիտում article-date 22:40 18-11-2025
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․

«Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը երեկ հրապարակել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին «որոշումը», որին այսօր անշեղորեն հետևել է դատարանը։ Հիմա ինչ, Հայկական ժամանակն այլևս խորհրդակցական սենյակի դերն է կատարո՞ւմ։

Սա իրոք արտառոց է։ Ոչ մի բացատրություն, քար լռություն է։ Սա ինչ անարգանք, նսեմացում է դատարանի նկատմամբ։ Դատավորի մասին չեմ ուզում խոսել, դատավորը կամավոր է հանձնվում Փաշինյանի՝ «ով է այն դատավորը, որ իմ ասածը չանի» սպառնալիքին։ Ինչու են որոշել այսպես բացահայտորեն նսեմացնել, ավիրել դատարանը, իրոք չեմ հասկանում; Փաշինյանն ուզում է ասել քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը»։
 

Նմանատիպ նյութեր