5059 դիտում
21:17 14-08-2021
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը. Նաիրի Հոխիկյան
«Փա՞ստ, թե՞ զգացմունք․
Մոտ մեկ ամիս առաջ մի ծանոթի հետ, ով չի փայլում տրամաբանելու և սեփական վերլուծություն անելու կարողությամբ, խոսում էինք տարածաշրջանային զարգացումներից։ Օրինակներով ու փաստերով բացատրեցի, թե ինչ է ուզում Թուրքիան, ինչի է ձգտում Ռուսաստանը, ինչու մեզ երբեք ձեռնտու չի եղել ու հիմա էլ ձեռնտու չէ միջանցք տալ Ադրբեջանին։ Թվաց, թե փաստերով հասկացավ», իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:
«Օրերս կրկին հանդիպեցինք, ոգևորված ասում է՝ քո փաստերը բանի պետք չեն, քանի որ ինձ ասել են՝ էդ միջանցքը մեզ խնդիր չի, որովհետև շուտով Նախիջևանը մեզ են տալու, Թուրքիան քանդվելու է, ռուսներին էլ դուրս կքշենք այստեղից, ֆրանսիական զորքը կգա, քանի որ Մակրոնը հայերեն է սովորել, սիրում է Հայաստանը։
Այդ պահին հասկացա, որ մեկ ամիս առաջվա աշխատանքս ջուրն է ընկել, քանի որ կրկին փաստը պարտվել է զգացմունքին։ Միջին վիճակագրական մարդու համար հաճելի է լսել հեքիաթներ, երևակայել և ապրել այդ երևակայության մեջ, քան թե իրեն նեղություն տալ մտածել ու լուծումներ գտնել։ Դա կյանքի բոլոր ոլորտներում է։ Փաստը և վերլուծությունը ջանք է պահանջում, նաև կարող է տհաճ ու մտահոգիչ լինել, իսկ զգացմունքը կախված է մարդու ցանկությունից․ կուզենա՞ ինքնախաբեությամբ զգաղվել և լինել անգիտությամբ բախտավոր, այդպես էլ կլինի։
Նայեք մեր շուրջը, ավելի քան կես միլիոն մարդ Հայաստանում համոզված է, որ 3-4 տարի հետո մենք ապրելու ենք դրախտային պայմաններում, քանի որ հավատում է Նիկոլի ստերին ու դիտում է Youtube-ի անգրագետ ու տխմար տեսանյութերը «Էրդողանը ծնկի իջավ Նիկոլի առաջ», «Միայն իմանաք, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ 2 տարի հետո» և նման հիմար վերնագրերով։
Սա հեշտ է, տալիս է դրական հույզեր, ապագայի մասին տխմար, բայց լավ պատկերացում, և հոգ չէ, թե հաջորդ օրը մարդիկ կմոռանան այդ մասին, կարևորը, որ այսօր աչքաթող արեցին փաստերը՝ ապրելով զգացմունքի աշխարհում։
Նույն մերժելի տեխնոլոգիան հանրության նկատմամբ կիրառում է նաև ընդդիմությունը՝ մարդկանց ամենօրյա ռեժիմով ներարկելով միայն բացասական հույզեր «կործանվող հայրենիքի», «հանձնված Սյունիքի» մասին։ Սա էլ հանրության ավելի քան 300․000-ոց հատվածին տրամադրում է ապագայի նկատմամբ հավատի կորստի և թևաթափ լինելուն։
Եթե իշխանության տխմար քարոզչության հետևանքով հանրության մեծ մասը ապրում է երազներում՝ կորցնելով դիմադրողականությունը, ապա ընդդիմության հուսահատեցնող քարոզչության հետևանքով հանրության մեկ այլ մեծ հատված իրեն չի տեսնում վաղվա Հայաստանում։ Ի վերջո, մենք հայտնվում ենք հոգեբանական անպաշտպան հանրության մեջ։
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը, բայց համեմված խնդիրների լուծման տարբերակներով։ Դա իմունիտետ կստեղծի հանրության մեջ՝ առաջ բերելով նոր առաջնորդների։
Այլ հարց է՝ իշխանությանն ու ընդդիմությանը պե՞տք է արդյոք փաստերով մտածող առողջ հանրություն»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16788 դիտում
16:32 13-01-2022
«Ռոբերտ Քոչարյանը պետք է ներողություն խնդրի հայ ազգից». Նաիրի Հոխիկյան
2121 դիտում
18:42 19-01-2022
«Սա պետք է լինի նախադեպ ֆեյքերի դեմ պայքարի համար». Նաիրի Հոխիկյան. aravot.am
Այս բաժնից
829 դիտում
23:02 12-12-2024
Արցախի 19-րդ դարի հայկական ժառանգությունը՝ ադրբեջանական հայաջինջ քաղաքականության թիրախում
1021 դիտում
22:27 12-12-2024
ՔՊ նախաձեռնող խմբում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ վարչապետ
844 դիտում
22:13 12-12-2024
Հին ծառերի փայտանյութը կտրամադրվի կարիքավոր ընտանիքներին