211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչների ու Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել փրկել բազեների կարգին պատկանող սապսան գիշատիչ թռչունի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count4738 դիտում article-date 15:27 15-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:10-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի բնակիչ 27-ամյա Ավագն ու նրա հարևանները փողոցում նկատել են անօգնական վիճակում գտնվող՝ բազեների կարգին պատկանող սապսան գիշատիչ թռչունի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավագը իր ընտանիքի անդամների ու հարևանների հետ փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն թռչունը ցուցաբերել է բավականին ագրեսիվ պահվածք, ինչից հետո նախ նրան կերակրել են, ապա զանգահարել են Շրջակա միջավայրի նախարարություն և ժամանած նախարարության մասնագետները թռչունին, որը ոտքի մասում վնասվածք է ունեցել, տեղափոխել են կենդանաբանական այգի՝ նրա հետագա ճակատագիրը լուծելու համար։

Իսկ մինչ այդ կենդանաբանը անհրաժեշտ բուժօգնություն և խնամք է ու ցուցաբերելու թռչունին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր