Արտառոց դեպք՝ Երևանում. մինչ ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողներն իրենց պետի հետ տեղում դոփում են, մայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի նրբանցքներից մեկի տանը քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ սպառնալով նաև, որ դանակով վնասելու է երեխաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար-հոգեբանը:
Տեղում պարզվել է, որ նշված տան բնակիչ 36-ամյա Անահիտ Ս.-ն փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով իրեն, և այրել է տունը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները կարողացել են տեղի ուժերով մարել կրակը։
Իսկ նշված տանից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 և 5 տարեկան երեխաներ, ովքեր ստացել են վնասվածքներ սուր կտրող-ծակող առարկայի և մարմնի որոշ հատվածներում ունեցել են այրվածքներ։
Մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ երեխաներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Երեխաներին արդեն նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, կատարվել է վերքերի մշակում, ապա երբ երեխաների վիճակը կայունացել է, նրանց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
SHAMSHYAN.com-ի հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Այդ դեպքը տեղի չէր ունենա, եթե ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ իրենց պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, տեղում լինեին։ Նուբարաշենի ոստիկանությունում շատ լավ էլ գիտեին, որ Անահիտ Ս.-ն անհավասարակշռված անձ է, ունի հոգեկան խնդիրներ և Նուբարաշենի ոստիկանները մի օր չփորձեցին գալ, տեղում խնդրին ծանոթանալ, ու եթե նրանք իրենց տեղում լինեին, ապա հնարավոր կլիներ այսօրվա դեպքը կանխել։ Իսկ Նուբարաշենի ոստիկանությունում զարմանում ենք, թե մարմնի որ մասով են մտածում։
Եթե հարևանները ժամանակին չհասնեին, տունն ամբողջությամբ վառելու էր ու երեխաների կյանքը գուցե հնարավոր չլիներ փրկել։ Էնպես որ մեղքի իրենց բաժինն ունեն հենց Նուբարաշենի ոստիկանները՝ իրենց պետի գլխավորությամբ»։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշենի վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անահիտ Ս.-ն անչափահաս երեխաների մայրն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։