«Յունիբանկ»-ի «Կենտրոն» մասնաճյուղում արշալույսները խաղաղ չեն. 2 վարկային մասնագետներ կասկածվում են բանկին խոշոր չափի էական վնաս պատճառելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնից գրություն է ուղարկվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին, որով տեղեկացվել է, որ «Յունիբանկ» «Կենտրոն» մասնաճյուղի վարկային 2 մասնագետներ քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում, չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները՝ իրենց լիազորություններն օգտագործել են ի վնաս կազմակերպության շահերի։
«Միկրո Էքապրես» վարկային գործիքի շրջանակներում 2․000․000 դրամի չափով «Յունիբանկ» ԲԲԸ «Կենտրոն» մասնաճյուղ դիմած մի կին վարկավորման խնդրանքով վերջինիս բիզնես տարածքի փաստացի այցելության, կատարել են լուսանկարահանում, ինչից հետո բիզնես տարածքի հետ առնչություն չունեցող լուսանկարները ներբեռնել են բանկի ծրագրային համակարգ, որի արդյունքում «Յունիբանկ» ընկերության կողմից վարկառուին տրամադրվել է 2․000․000 դրամի չափով վարկ, իսկ վարկառուի կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում՝ բանկին պատճարվել էական վնաս։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաքննություն է կատարվում, իսկ ոստիկանության կենտրոնական բաժնում էլ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ վարկային մասնագետներին հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։