211652_close_icon
views-count9974 դիտում article-date 21:09 13-04-2014

Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում արշալույսները խաղաղ չեն, իսկ պատկան մարմինները ուղտի ականջում քնած են

Այսօր՝ ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 32-ամյա Գրիգոր Բաբայանը իր BMW մակնիշի 16 LU 609 համարանիշի ավտոմեքենայով ընտանիքի անդամների այդ թվում երեխաների հետ տուն էր վերադառնում: Մեքենան կայանում է անմիջապես շենքի մուտքի մոտ և քիչ անց տանիքից քամին պոկում է օդատար հսկա խողովակը, և այն ընկնում է մեքենայի վրա: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար բակի այդ հատվածում բնակիչներ չեն եղել, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի խուսափել զոհերից և վիրավորներից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին, որ կատարվածի մասին հայտնել են համատիրության համապատասխան չինովնիկներին, սակայն նրանք եկել են միամիտ հայացքով նայել զարմացել ու զարմացած հայացքով հեռացել: Բնակիչները նաև տեղեկացրեցին, որ շենքի տանիքը գտնվում է բացիթողի վիճակում, բոլոր երկաթե օդատար խողովակները խոտանված են, և կա լուրջ վտանգ որ հերթական քամու պատճառով մեկ այլ խողովակ չի «ցատկի» ներքև: Իրավիճակի մասին SHAMSHYAN.com-ը տեղակացնելու է Երևանի քաղաքապետարանի և Էրեբունի վարչական շրջանի պատասխանատուներին, որպեսզի արթնանան իրենց քնից և ձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ, իրենից լուրջ վտանգ ներկայացնող շենքի տանիքը վերանորոգելու, և քաղաքացու վնասը փոխհատուցելու համար: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր