95234 դիտում
12:41 16-05-2020
Արագածոտնի մարզում «Յունիբանկ» ՓԲԸ-ի 26-ամյա վարկային մասնագետը Mercedes-ով բախվել է BMW X5-ին, այնուհետև վրաերթի ենթարկել 29-ամյա հետիոտնին. վերջինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00;50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի 27 DD 722 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Ս-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW X5 մակնիշի 35 FՏ 178 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Գոռ Գ-ն վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ հետիոտն՝ 29-ամյա Սերյոժա Մ-ին։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարաի հիվանդանոցի բժիշկներր կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ն դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը։
Տեղում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, սակայն, երբ պարզվեց, որ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր է, դեպքի վայր ժամանեցին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ ՀԿԳ ավագ քննիչ Հովիկ Նիկողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հարությունյանի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mеrcedes-ի վարորդն աշխատում է «Յունիբանկ» ՓԲԸ Աշտարակի մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)