211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել ամուսիններին

views-count7093 դիտում article-date 17:33 13-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 62-ամյա Վիտալի Բ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա 13 հասցեում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել իրեն և իր կնոջը՝ Երևանի բնակիչ 61-ամյա Ռուզան Թ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում ֆիզիկական ներգործություն կատարելու առաջացած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Մ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր