211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. «ՖՐԵՇ ԼՈԳԻՍՏԻԿ» ՍՊԸ-ին պատկանող «Howo» բեռնատարը Ձագիկավան բնակավայրում կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1012 դիտում article-date 11:40 12-11-2025
Երեկ՝ նոյմեբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հովհաննես Մ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվորեն ժամաել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության Ստեփանյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Մ.-ն աշխատում է «ՖՐԵՇ ԼՈԳԻՍՏԻԿ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ: 
 
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր