211652_close_icon
views-count1714 դիտում article-date 23:19 11-11-2025

Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել է Միքայել և Բագրատ Սրբազաններին

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցեցինք Միքայել և Բագրատ սրբազաններին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ճիշտ է` շատ անսովոր է բանտում, խցում տեսակցել մարդկանց, որոնց որպես կանոն հանդիպել ես պատարագներին, եկեղեցական տարբեր միջոցառումներին, սակայն մեր երկրում վաղուց իրավիճակն այդպիսին է:

Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում: Կա իջեցված հանձնարարություն և ըստ իրավիճակի մարդկանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում:

Այս իրավիճակում կարևոր է սրբազանների ուժեղ կամքն ու հաստատակամությունը, որոնք վարակիչ բնույթի լավատեսություն են ներշնչում»,- գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր