1024 դիտում
14:12 24-05-2024
Վարչապետի թեկնածուի հարցն ամենաառաջնայինը չէ․ հանդիպել եմ Վեհափառին ու սրբազաններին, քննարկել ենք Շարժման օրակարգը․ Բագրատ Սրբազան
Այո սպասելիքները շատ մեծ են և մենք մտնում ենք որոշակիացման փուլ, կխոսենք օրակարգի մասին, թե ինչ օրակարգով ենք շարժվելու, նաև շարժման տրամաբանության մասին, մարդիկ կլինեն բեմի վրա, կտեսնեք տարբեր ոլորտներից, ոչ թեկնածուներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին։
«Մեծ հագեցած օրակարգ է։ Գիտեք՝ հանդիպել եմ տարբեր խմբերի ու մասնագետների հետ, ահռելի ներուժ կա, ուրախ եմ, որ այդքան դրական արձագանքներ են իրենց կողմից եկել, պատրաստակամություններ, գաղափարներ, հայեցակարգեր, ծրագրեր։ Պարզ է՝ բոլորը չէ, որ կյանքի կոչվելու իրավունք ունեն, բայց ահռելի թվով էլ կան, որոնք նպաստելու են գործին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին՝ կհայտարարվի՞ վարչապետի թեկնածուի անունը, Սրբազանը պատասխանեց․ «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»։
Ճշտող հարցին՝ հանդիպե՞լ է Վեհափառի հետ, նա արձագանքեց․ «Ես միայն Վեհափառի հետ չեմ հանդիպել, սրբազաններն են եղել, խոսակցություններ են եղել ամբողջ շարժման տրամաբանության, անելիքների մասին, թե օրակարգն ինչ է»։
Ճշտող հարցին էլ՝ կհաջողվի՞ ի վերջո հեռացել այս իշխանությանը, նա պատասխանեց․ «Միանշանակ, հաջողվելու խնդիր չկա, անհրաժեշտություն կա»։

Նմանատիպ նյութեր
1102 դիտում
11:44 15-06-2024
Վերաձևակերպել ենք մեր շարժման տրամաբանությունը, այդ մասին կիմանաք մոտակա օրերին․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
601 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին
706 դիտում
23:37 27-12-2024
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան