211652_close_icon

Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում համախմբվենք Եկեղեցու շուրջ. Գառնիկ Դանիելյանը տեսակցել է Սրբազաններին

views-count775 դիտում article-date 23:08 29-10-2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ խմբակցության գործընկերներ Ագնեսա Խամոյանի և Աղվան Վարդանյանի հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցել են Բագրատ և Միքայել Սրբազաններին:

«Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղում էին: Հերթական անգամ մեզ դիմավորեցին իրենց բնորոշ հանդարտությամբ և լավատեսությամբ:

Բագրատ և Միքայել Սրբազաններն անազատության մեջ իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ազգն ու հայրենիքը: Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Որևէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից:

Եթե մեր հոգևոր հայրերը պատվով և արժանապատվությամբ են ընդունում իրենց ուղղված հալածանքները, ապա մենք՝ ազատության մեջ լինելով՝ որևէ պահի տրտնջալու, վարանելու իրավունք չունենք:

Սրբազանների մեկուսացումը մեծագույն ամոթ և խարան է գործող իշխանությունների համար: Բայց վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում թերթելու ենք այս ամոթալի էջը ևս:

«Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա’ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»
Հովհաննես 16։33»:

 

Նմանատիպ նյութեր