211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ Սասունցի Դավթի հրապարակում բախվել են «Գազել» ավտոաշտարակը և «Volkswagen»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count907 դիտում article-date 20:14 09-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում, թիվ 71  հասցեի դիմաց, Սասունցի Դավթի հրապարակում բախվել են Երևանի բնակիչ 60-ամյա Հայկ Տ․-ի վարած «Գազել» մակնիշի ավտոաշտարակը և Տավուշի մարզի բնակիչ 67-ամյա Նաիրի Մ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Երանոսյանը և պարեկ Գուրգեն Ոսկանյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր