211652_close_icon
views-count66604 դիտում article-date 11:38 02-01-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. Սասունցի Դավթի հրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի, ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ Սասունցի Դավթի հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի կին ու հայտնել, որ Սասունցի Դավթի հրապարակի 1/1 հասցեի հետնամասում գտնվող վագոն-տնակի մոտ տղամարդու դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Ամյանի գլխավորությամբ։ 

Այս պահին վերջինս և պարեկներ Անդրանիկ Հարոյանը և Նարեկ Դավթյանը փորձում են պարզել մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրը սահմանազատել են ավագ պարեկ Էդգար Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Արման Գաբրիելյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ժամանել է նաև դատական բժիշկը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը 55-60 տարեկան է, ով հանկարծամահ է եղել։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր