211652_close_icon
views-count1303 դիտում article-date 19:47 30-10-2025

Բարսեղյանի «Սլովանը» կամային հաղթանակ է տարել և բարձրացել 2-րդ տեղ

Սլովակիայի առաջնության երրորդ տուրից հետաձգված խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Կոմարնոյին»։

Հյուրերը մինչև ավելացրած երկրորդ րոպեն պարտվում էին, բայց կարողացել են 90+2 և 90+5 րոպեներին գոլեր խփել և կամային հաղթանակ տարել։

«Սլովանից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը։

Վլադիմիր Վայսի թիմը 24 միավորով երկրորդ տեղն է բարձրացել, «Կոմարնոն» 14 միավորով 7-րդն է։

Նմանատիպ նյութեր