211652_close_icon
views-count1300 դիտում article-date 18:18 01-07-2023

Մուշեղ Մկրտչյանը կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ)  կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ վերջին վաստակած միավորի առավելությամբ (3:3) եւ դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (70կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ):

Առաջին մրցումային օրվա արդյունքներով՝ 65 կգ քաշային կարգում Անդրանիկ Ավետիսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը խրախուսիչ գոտեմարտերում կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար:

Նմանատիպ նյութեր