Սլովակիայի առաջնության 3-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ 4։2 հաշվով հաղթեց «Միխայլովցեին»։
Տանտերերն առաջին կեսից հետո պարտվում էին 0։2 հաշվով։
Ընդմիջումից հետո փոխարինման մտած Տիգրան Բարսեղյանը 60-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։ Դաշտի տերերի կազմում աչքի ընկան նաև Գրինը և Ագբոն։ Գրանցվեց նաև մեկ ինքնագոլ։
«Սլովանը» 3-րդ տուրից հետո 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հայտնում է Armsport.am-ը: