211652_close_icon

Չեռնոգորիան Թուրքիայի համար վերացրել է առանց վիզայի ռեժիմը

views-count865 դիտում article-date 22:27 30-10-2025
Վերջին շաբաթվա ընթացքում Չեռնոգորիայի և Թուրքիայի միջև առկա անհասկացվածության հետևանքով դադարեցվել է Թուրքիայի քաղաքացիների առանց վիզա մուտքը Չեռնոգորիա:

Այս մասին համապատասխան տեղեկատվությունը X-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է Չեռնոգորիայում Թուրքիայի դեսպանությունը:

«Չենոգորիայի արտգործնախարարությունից ստացված մեր տեղեկատվության համաձայն՝ կարմիր (ոչ դիվանագիտական) անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիները հոկտեմբրի 30-ից ի վեր Չեռոնոգորիա գնալիս ստիպված կլինեն վիզա ունենալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեռնոգորիայի մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ այդ երկրի Պոդգորիցա քաղաքում Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ դանակով հարձակում էր տեղի ունեցել, ինչին էլ ի պատասխան Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպաիչը հայտարարել էր. «Թուրքիայի քաղաքացիների առանց վիզա մուտքի ռեժիմը ժամանակավորապես դադարեցվել է»:

Աղբյուր՝ Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր