61579 դիտում
21:26 10-08-2021
Մոտ 3 ժամից ավելի է, հրշեջները, ոստիկաններն ու անտառպարկի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Ջրվեժի անտառներում առաջացած խոշոր հրդեհի դեմ. տեղում է ԱԻ նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանից և Կոտայքից մի քանի մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարներ, ոստիկանության Կոտայքի բաժնի 10-ից ավելի ոստիկաններ՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ, ոստիկանության Գառնիի բաժանմունքի մոտ 7 ծառայողներ՝ Գառնիի բաժանմունքի պետ Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ, ինչպես նաև Շրջակա միջավարի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի, «Ջրվեժ» անտառպարկ հիմնարկի մեծ թվով աշխատակիցներ՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հակոբյանի գլխավորությամբ պայքարում են նշված վայրում առաջացած հրդեհի դեմ։
Տեղում է նաև ԱԻրտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Երևանի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը։
Հրշեջները, ոստիկաները, ՊՈԱԿ-ի աշխատակիցները մոտ 5 հա տարածքում ոտքով պայքարում են կրակի դեմ։ Հրշեջ մեքենաները կայանված են բաց տարածությունում, և հրշեջները ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ «շլանգներով» մեծ դժվարությամբ են մոտենում կրակի օջախներին, ու շատ հատվածներ ոտքով են մոտենում իրենց ձեռքի ջրցանով, քանի որ ավտոմեքենաների համար նշված վայրերում անանցանելի է։
Այս պահին կրակի տարածումն ամբողջովին կանխվել է, սակայն հրշեջները ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ կատարում են հետախուզական աշխատանքներ։ Որտեղ հայտնաբերվում է կրակի օջախ, տեղում ձեռքի ջրցանով հանգցվում է։
ԱԻ նախարարի կարգադրությամբ Երևանի փրկարարական վարչության պետ Ա. Հարությունյանի գլխավորությամբ գիշերային հերթապահություն սահմանվեց։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 291+
291+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)