211652_close_icon

Պայթյուն, փլուզում՝ Գավառ քաղաքի շենքերից մեկում․ կա վիրավոր․ վնասվել է բակում կայանված «Porsche Cayenne»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2263 դիտում article-date 09:00 19-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի 5 հարկանի շենքերից մեկում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի, դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հայկ Բադալյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ պայթյուն, փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի 20-րդ շենքի 14-րդ բնակարանում, որտեղից օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Գավառի հիվանդանոց է տեղափոխել նույն հասցեի բնակիչ 71-ամյա Ջուլիետա Ղ․-ին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել պայթյուն-փլուզումը, ինչի հետևանքով էլ վնասվել է նաև բակում կայանված «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Պարգև Կնյազյանն ու Արսեն Հովհաննիսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները ու վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր