Ժոզե Մոուրինյո. Անգլիական ակումբին շատ ավելի դժվար է հաղթել Չեմպիոնների լիգայում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ քննադատել է Անգլիայում խիտ խաղային ժամանակացույցը:
«Անգլիական ակումբի համար զգալիորեն ավելի բարդ է հաղթել Չեմպիոնների լիգայում՝ ծանրաբեռնված ժամանակացույցի պատճառով, և դա ակնհայտ է:
Բոլորը խոսում են ԱՊԼ-ում բարձր մրցակցության մասին, խաղերի քանակի, լրացուցիչ մրցաշարի մասին, այնպես որ հանգստանալու ժամանակ չի մնում:
Այս ժամանակացույցը ոչ թե չի հարգում, այլ՝ չի պաշտպանում ակումբներին և ազդում է խաղերի ինտենսիվության վրա:
Մինչդեռ այլ երկրներում ձմեռային ընդմիջում է նախատեսված: Երբեմն այնտեղ խաղացողներին արձակուրդ են ուղարկում, որից վերադառնալով, նրանք Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղերում ավելի ուժեղ են խաղում:
Նման հնարավորություն ունեն գերմանական, իսպանական և ֆրանսիական ակումբները, բայց ոչ՝ անգլիականները», ասել է Մոուրինյոն: