3594 դիտում
16:31 07-01-2021
Ցավում եմ, որ «Ֆան-ֆան տյուլպան» նախագահ ունենք. հիմա ի՞նչ է ստորագրելու, որ ինքն էլի տեղյակ չլինի. Արագած Ախոյան․ 168.am
«Երկու տարբերակ կա. մենք խաբված էինք, որ ունենք հզոր սպայական կազմ, որը, ցավոք, չտեսանք, կամ իսկապես կար պլանավորված դավաճանություն»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Գրում է [url=https://168.am/2021/01/07/1440306.html?fbclid=IwAR26hbDIqmYqxNrlylgw2LRBt0MKguN0cfb8jgGWRxVNVKm0pmsmCR5HET0]168.am[/url]-ը։
Խոսելով հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա գնալու մասին, Արագած Ախոյանը նշեց.
«Համոզված եմ, որ հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը շտապեցնում է ադրբեջանական կողմը, և հաշվի առնելով այն, որ դե ֆակտո չունենք իշխանություն, և տապալված, նվաստացած իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանին դեմ կտան այն փաստաթղթերը, որոնք նա հեշտությամբ կստորագրի: Նրանք տաք-տաք ուզում են երկաթը ծեծել: Հավատացած եմ, որ դա տեղի կունենա, հետո էլի գլխներիս կտանք, կասենք՝ վայ, բա ոնց գլխի չընկանք: Գլխի ընկել ենք, ուղղակի այստեղ լուրջ անելիքներ կան: Անհետաձգելի գործողություններ կան, որոնք որ չպետք է թույլ տան, ասենք, հիվանդին մոտենալ այդ փաստաթղթերին: Դա պետք է ուսումնասիրվի, վերլուծվի, տեսնենք, թե այս իրավիճակում ինչքան են մեր երկրի ազգային շահերին նպաստում, և հետո նոր թույլ կտան նման հանդիպումներ կազմակերպել»:
Անդրադառնալով զրոյական կետից ամեն ինչ սկսելու առաջարկներին՝ Արագած Ախոյանն ասաց՝ մի քանի անգամ արդեն Փաշինյանը սկսել է զրո կետից:
«Օրինակ, Արցախի շուրջ բանակցությունների դեպքում տեսել ենք, թե իր զրոյական կետը որն է: Զրո կետից սկսող մարդ չէ: Կարծում եմ՝ շարունակում է իր կեղտոտ գործողությունը, որը որ պետք է ավարտին հասցնի»,- հավելեց բանախոսը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը՝ Արագած Ախոյանը նկատեց.
«Ընդդիմադիր դրոշակակիր սարքեցին այսօրվա ինչ-որ 17 կուսակցությունների խմբին, որոնց որ պետք է գնայինք առջևից: Մեկ հարցի շուրջ բոլորս համակարծիք ենք, այն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց ի՞նչ է տեղի ունենում: Ոնց դիտարկում եմ՝ ոնց որ Նիկոլին պահում են հենց այդ 17 կուսակցությունները: Ո՞նց կարելի է 30-40.000 ժողովուրդ տանել հանրահավաքի ու ասել՝ ժողովուրդ, դե գնացեք՝ վաղը կգաք: Ընդդիմադիրները այնպիսի կերպարներ են բերում, որ ժողովուրդը շուռ է գալիս, ասում է՝ չէ: Բազմիցս ասել եմ՝ մշակեք ռազմավարություն, որը օգուտ կբերի: Լավ, 80 տոկոսը ձեզ չսիրելով՝ ձայն տվեց այս խեղկատակին, բա կարելի՞ ա նորից գալ, նկարվել: Մի՛ եկեք, մի նկարվեք, ձեզ չեն սիրում: Մենք ունենք խնդիր՝ օր առաջ այս ապաշնորհ, դավաճան իշխանությանը ճանապարհ դնենք: Տապոռի քաղաքականությունը պետք է աշխատի, չեք տեսնո՞ւմ, որ դեմոկրատիան այս ազգի թշնամին է, չե՞ք տեսնում, օր օրի հայրենիք ենք հանձնում: Ինչքան հետաձգում, այնքան ուժեղացնում եք սրան, դիտմամբ եք անում, հա՞: Վերջին պայմանավորվածությունն էլ ավարտի, նոր թևից բռնենք-շպրտենք, հա՞: ժողովրդին ապուշի տեղ չի կարելի դնել: Մարդիկ ասում են՝ ո՞ւր է այն երրորդ ուժը»:
Ախոյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ հակասահմանադրական քայլեր է արել:
Մանրամասն՝ [url=https://168.am/2021/01/07/1440306.html?fbclid=IwAR26hbDIqmYqxNrlylgw2LRBt0MKguN0cfb8jgGWRxVNVKm0pmsmCR5HET0]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
3294 դիտում
16:09 17-04-2014
Հովիկ Աբրահամյանն անմիջապես պատասխան տվող գործիչ է. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյան
8745 դիտում
11:28 18-11-2014
Սփյուռքահայ գործարար Հրաչ Կապրիելյանը դեռ 4 ամիս կմնա անպատված կարգավիճակում. Արագած Ախոյան
Այս բաժնից
517 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
685 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
553 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը