211652_close_icon

Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց

views-count754 դիտում article-date 17:59 16-10-2025
Բագրատ սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

Նա այսօր մասնակցում դատական նիստին։ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղեկանք է ստացվել, որ հոկտեմբերի 13-ին Տիգրան Գալստյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հիմա շարունակում է մնալ բուժհաստատությունում։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը չցանկացավ հայտնել ախտորոշումը, որով նա տեղափոխվել է ԲԿ։

Պաշտպանն ընդգծեց՝ իր պաշտպանյալի բուժումը շարունակվում է, սակայն նրա առողջական վիճակն այնպիսին չէր, որ չէր կարող մասնակցել դատավարությանը, պարզապես պատշաճ ուղեկցում չի ապահովվել նրա համար։

Նմանատիպ նյութեր