211652_close_icon
views-count2185 դիտում article-date 17:30 22-01-2019

Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնից: «Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»,- գրված է հաղորդագրությունում: Տիգրան Գալստյանի կենսագրությունը: Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1978 թ. 22 հունվար, ք. Երեւան: [b]Կրթություն[/b] 2000թ-ին ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում: 2002թ-ին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում: 2010թ-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում պաշտպանել է «Կազմակերպության կառավարման տեղեկատվական համակարգերի մոդելավորման հիմնախնդիրները» գիտական թեզը եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: [b]Աշխատանքային գործունեություն[/b] 2002-2003 թթ. - «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խանութ-սրահի ղեկավար: 2003-2006 թթ. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ: 2007-2008 թթ. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական: 2009-2018 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար: 2018թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ 2019թ. հունվարի 21-ը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական: Անձնական տվյալներ Ամուսնացած է:

Նմանատիպ նյութեր