ՏԿԵՆ-ի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի համար 2027-ին նախատեսվել է 140,6 միլիարդ դրամ. Խուդաթյան
2027-ին ՏԿԵՆ-ի կողմից իրականացվելիք հիմնական խոշոր ծրագիրը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որի համար նախատեսվել է 140,6 միլիարդ դրամ, որից 91,3 տոկոսը կապիտալ բնույթի ծախսերն են։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
2027-ի ընթացքում 68,4 միլիարդ դրամ ընդհանուր ֆինանսավորման շրջանակում շարունակվելու են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածների, Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածի, Քաջարանի թունելի և մոտեցման ճանապարհների կառուցման աշխատանքները, և իրականացվելու է Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ հատվածի հողերի օտարման ծրագիրը։
«Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցումը, հարավային ենթահատվածի կառուցումը, Բարգուշատի թունելի կառուցումը՝ այս ծրագրերը մեր 2027-ի առաջնահերթություններն են։ Դրանց մի մասը, իհարկե, նաև շինարարական մասով կմեկնարկի, մյուս մասը մեկնարկել և իրականացվել է»,– հայտնեց Խուդաթյանը։