ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանում վերելակների տեղադրման աշխատանքներին
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, շրջայց կատարել, ծանոթացել թանգարանում վերելակի և հատուկ հարմարեցված սանհանգույցների տեղադրման աշխատանքներին:
Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և տարեցների համար տեղադրվող վերելակը և հատուկ հարմարեցված սանհանգույցները շահագործման կհանձնվեն 2019 թվականի մայիսի վերջին, ինչի վերեբերյալ հավելյալ կիրազեկվի հանրությանը: