211652_close_icon

Ամարասը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, կարող ենք այցելել. Տիգրան Գալստյանը ներկայացրեց այն հուշարձանները, որոնք անցնում են Ադրբեջանի կազմ

views-count2853 դիտում article-date 18:12 24-11-2020
Ամարասն այն տարածքում է, որտեղ ռուսական խաղաղապահ զորքերը վերահսկողություն են իրականացվում, այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/11/24/List/3451444?fbclid=IwAR0F8VT6V95QjvMJ0vu_jW1ns5Lsyvn71273OgLi9IAzB7S1-_fEF1TDVnY]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Ամարասն անցել է Ադրբեջանի կազմ: «Այսինքն՝ մենք կարող ենք այցելել ինչպես Դադիվանք, այնպես էլ Ամարաս: Դա կարևոր ձեռքբերում է, որովհետև իմ կարծիքով Ամարասը Արցախի տարածքում ամենակարևոր մշակութային ժառանգություններից է և բավականին մեծ գումար է ծախսվել վերականգնման համար, պահպանման համար»,-ասաց նա և նշեց, որ ինչպես Գանձասարը, Տիգրանակերտը այնպես էլ Ամարասը կարևորագույն հուշարձան է: Տիգրան Գալստյանը նկատեց, որ Ամարասը պահպանվել է մշակութային ժառանգության համար մտահոգ հայ մտավորականների բարձրացրած հարցի շնորհիվ: Բացի այդ նա նշեց, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարությունը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ` պահպանելու քրիստոնեական արժեքները, իսկ հայկական կողմի ներկայացրած նամակը շատ հեղհեղուկ ձևակերպված է եղել: «Հադրութի շրջանում կարևոր հուշարձաններ ևս կան, որոնք ևս անհրաժեշտություն կա պահպանելու: Կարող է Ադրբեջանի համար դրանք այդքան էլ նշանակություն չունենան և հայկական կողմին զիջեն, կամ փոխանակվի այլ տարածքների հետ»,-ասաց նա: Տգիրան Գալստյանը ներկայացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կարևոր հուշարձաններ [b]Հադրութի շրջան[/b] 1. Գտչավանք, 9-13-րդ, 18-րդ դդ. 2. Մոխրենիսի «Օխտը դռնի» եկեղեցի, 6-7-րդ դդ. 3. Տող գյուղ. Դիզակի Մելիք Եգանյանների մելիքական տան համալիր, 18-րդ դ., Մելիքական ընդունարան և մուտքի 1737թ. ընդարձակ արձանագիր [b]Ասկերանի շրջան[/b] 1. Ավետարանոց գյուղի Ս. Կուսանաց վանք, 17-18-րդ դդ.,Մելիքական գերեզմանոց, Վարանդայի Մելիք Շահնազարյանների մելիքական տուն, 18-րդ դ. [b]Մարտակերտի շրջան[/b] 1. Թալիշ գյուղի մոտ՝ Հոռեկավանք, 4-7-րդ, 13-րդ դդ., Գյուլիստանի Մելիք Բեգլարյանների մելիքական տուն, 18-րդ դ. 2. Մատաղիս գյուղի մոտ՝ Ջրվշտիկ կամ Եղիշե առաքյալի վանք, 4-7-րդ, 13-18-րդ դդ.

Նմանատիպ նյութեր