Այսօր հայոց բիբլիական Արարատն իր մաքրությամբ ու վեհությամբ հերթական անգամ գրավել է միլիոնավոր հայերի ու զբոսաշրջիկների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր` նոյեմբերի 9-ին, հայոց բիբլիական Արարատը իր վեհությամբ ու մաքրությամբ հերթական անգամ գրավել է ոչ միայն միլիոնավոր հայերի, այլև Հայաստան ժամանած հազարավոր զբոսաշրջիկների։
Ժամանակին ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը գրել էր․
«ՄԱՍԻՍԻՆ ՄՈՏԻԿ
Դու այսօր այնքան մաքո՜ւր ես, Մասի՜ս,
Գույներդ այնպես ջի՜նջ են, նրբերա՜նգ,
Ասես չես նյութված քար ու ավազից,
Այլ ջրաներկով գծված ես բարակ:
Այնպես խաղաղ ես աշխարհին նայում,
Եվ այնպես մե՛րն ես, մոտի՜կ, մտերի՜մ,
Ասես չեն բերել քեզ դավ ու արյուն,
Քեզ չեն բաժանել քո որդիներից:
Ասես Արաքսը՝ զայրույթից գունատ,
Իմ ու քո միջև չի սառել այսպես,
Ու թե այս ճամփով մի քի՜չ էլ գնամ,
Մի քի՛չ էլ քայլեմ՝ հասնելու եմ քե՜զ…»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ժամանակին ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը գրել էր․
«ՄԱՍԻՍԻՆ ՄՈՏԻԿ
Դու այսօր այնքան մաքո՜ւր ես, Մասի՜ս,
Գույներդ այնպես ջի՜նջ են, նրբերա՜նգ,
Ասես չես նյութված քար ու ավազից,
Այլ ջրաներկով գծված ես բարակ:
Այնպես խաղաղ ես աշխարհին նայում,
Եվ այնպես մե՛րն ես, մոտի՜կ, մտերի՜մ,
Ասես չեն բերել քեզ դավ ու արյուն,
Քեզ չեն բաժանել քո որդիներից:
Ասես Արաքսը՝ զայրույթից գունատ,
Իմ ու քո միջև չի սառել այսպես,
Ու թե այս ճամփով մի քի՜չ էլ գնամ,
Մի քի՛չ էլ քայլեմ՝ հասնելու եմ քե՜զ…»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի